Կորոնավիրուսի պատվաստումներ սկսվել են 190 երկրներում

94

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են 190 երկրներում, որոնցից 86 երկրներ պատվաստանյութ են ստացել միջազգային COVAX մեխանիզմի միջոցով: Այս տվյալները մեջբերել է Ժնևում կայացած ճեպազրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ինչպես շեշտել է ԱՀԿ ղեկավարը, COVID-19-ի դեմ պայքարում ոչ ոք չպետք է մնա անտեսված:

«Արտադրության ավելացման և հավասար բաշխման չլուծված խնդիրը մնում է համաճարակի սուր փուլն ավարտելու հիմնական խոչընդոտը», ընդգծել է նա: