Կիբեռհարձակում Եվրահանձնաժողովի և ԵՄ այլ հաստատությունների դեմ

59

Եվրահանձնաժողովը և ԵՄ մի շարք այլ հաստատություններ անցյալ շաբաթ լուրջ կիբերհարձակման են ենթարկվել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ դեռ վաղ է հարձակման բնույթի վերաբերյալ վերջնական գնահատական ​​տալ: Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերով՝ հարձակումը բավական լուրջ էր, որպեսզի զգուշացվեին Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները:

«Մենք սերտորեն համագործակցում ենք արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգչային թիմի հետ», ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը: «Դեռևս տեղեկատվության լուրջ արտահոսք չի հայտնաբերվել»: