Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը կառավարության հիմնարար գերակայություններից է. Ավինյան

64

Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ. սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք եւ ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս: Այս մասին ասված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ուղերձում:

«Որպես ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի նախագահ՝ վերահաստատում եմ, որ կանանց իրավունքների պաշտպանությունը եւ կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի կառավարության հիմնարար գերակայություններից են: Այդ հանձնառությամբ շնորհավորում եմ մայրերին, կանանց եւ աղջիկներին մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով անխախտ առողջություն, լուսավոր ու անհոգ ժպիտ»,- ասվում է ուղերձում: