«Ինչ էլ գրեմ` ստացվում է հայեցի». Առնո Բաբաջանյան

37

Ապրիլի 8-ին Օմսկ քաղաքի թից 10 գեղարվեստի մանկական դպրոցը պաշտոնապես կանվանակոչվի Առնո Բաբաջանյանի անունով։
Հիշեցնենք, որ այս տարի լրացավ ժողովրդական մեծ արտիստի 100-ամյակը։
Ըստ omskgazeta.ru-ի՝ անվանակոչման օրը կհնչեն Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները՝ դպրոցի սաների և ուսուցիչների կատարմամբ, նախատեսվում է դպրոցում նաև թանգարանային անկյուն բացել՝ հանրությանը ծանոթացնելու մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը։
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ 1929 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում, 1948 թ. ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։
1950 -1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։ Բաբաջանյանը կոմպոզիտոր էր, դաշնակահար, ուսուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1971), երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951): Նա անսահման ժողովրդականություն է վայելել՝ որպես կոմպոզիտոր-երգահան, համագործակցել է բանաստեղծներ Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու, Լեոնիդ Դերբենյովի հետ։ Մեծ հաջողության հասան Եվգենի Եվտուշենկոյի ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և Լեոնիդ Դերբենյովի հետ գրված «Лучший город земли» երգը։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա ստեղծագործությունները՝  «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից»  և այլն։