Ի՞նչ է առաջարկել Գագիկ Ջհանգիրյանը Փաշինյանին․ Դեժավյու

47

Դեժավյու ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իշխանությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, հավաք է տեղի ունենում նրա ամենից վստահելիների միջև, որտեղ քննարկվում է առաջիկա ընտրությունների թեման։ Ներկա են լինում, նաև ընտրական տեխնոլոգիաների «գուռու», ինչպես արտահայտվում է Փաշինյանը իր մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը, նաև օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը/Գռզոն/:

Քննարկման ընթացքում ամենից ուշագրավը, եղել է, Ջհանգիրյանի առաջարկը, որ հնարավորինս մեծ քանակի պետական ծառայողների և ոչ թիմի անդամների ներգրավել տարբեր ոչ օրինական գործընթացների մեջ, ինչպես նաև թույլ տալ և աչք փակել, որ կողքից եկամուտ աշխատեն, այս ընթացքում: Նպատակն է, ընտրություններից առաջ, հնարավորինս շատ մարդկանց դարձնել հանցակից, որպեսզի նրանք մոտիվացված լինեն և անվերապահ ծառայեն Նիկոլի վերարտադրությանը, իսկ ընթացքում հրաժարվելու դեպքում վրաները կոմպրոմատ լինի:

Ջհանգիրյանը խոսքով, այդ սխեման լավ աշխատել է 1995-96թթ. ընտրություններում։ Փաստացի, Նիկոլի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։