Թուրքիան Հայաատանի թշնամի՞ն է, թե՞ ոչ. Փաշինյանը հարցին չի պատասխանել․ ArmDay.am

100

Հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների պնդումներն այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր մոտեցումներ են պետք։ Օրվա իշխանությունները թրքասեր են դարձել հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, փոխելով իրենց ոչ միայն հայեցակարգն, այլեւ՝ հռետորաբանությունը։

Արդյո՞ք Թուրքիան համարվում է Հայաստանի թշնամին։ Այս օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր իրականցնում են ֆլեշմոմ՝ թուրքն իմ թշնամին է խորագրով։ Ոչ տարօրինակ կերպով այդ ֆլեշմոբին իշխանական դեմքերը, նրանց սատարողները որեւէ կերպ չեն միանում։

ArmDay.am-ը մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էր ուղարկել, փորձելով ճշտել, արդյո՞ք Փաշինյանը Թուրքիային համարում է թշնամի, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք մեր գրավոր հարցումն ամբողջությամբ, որին Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չի մեկնաբանել:

Ավելին Փաշինյանին ուղղված գրավոր ուղիղ հարցերը, որոնց հասցեատերը հենց ինքը Փաշինյանն է, կառավարությունը մակագրել է Արտաքին գործերի նախարարությանը, որտեղից էլ դարձյալ խուսափել են հարցերին ուղիղ պատասխանել։ Կայքը ներկայացնում է գրավոր հարցման պատասխանն ամբողջությամբ։

Ստացվում է Նիկոլ Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյո՞ք ոճրագործություն իրականացրած պետությանը համարում է, արդյո՞ք Հայաստանի թշնամին, թե ոչ։ Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման քաղաքականություն որդեգրել, թերեւս թողնում ենք ընթերցողների դատին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: