Թուրքիայի ՊՆ ղեկավարն անդրադարձել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին

87

Հյուսիսային Իրաքում PKK (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) չի լինելու․ ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նրա խոսքով՝ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վնասազերծվել վերջին ահաբեկիչը:

Պատասխանելով «կա՞, արդյոք, հակամարտություն Թուրքիայի և Ռուսաստանի միջև» հարցին, թուրք նախարարը նշել է, որ ՆԱՏՕ–ի ներկայությունը Իրաքում, ռուս–ամերիկյան հարաբերությունները, Սև և Միջերկրական ծովերի խնդիրները միջազգային դիվանագիտություն են, քաղաքականությունб և անվտանգությունը զարգանում է դինամիկորեն։

«Այս դինամիկ պայմաններում Թուրքիան պաշտպանում է ազգի իրավունքներն ու շահերը և շարունակելու է ջանքեր գործադրել դրա համար»,- ասել է Աքարը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նա նշել է․ «Ղարաբաղում ականազերծման հետ մեկտեղ, ադրբեջանցի եղբայրների հետ շարունակվում ենք ռազմական կրթության և վարժանքների ոլորտում գործողությունները»,- ասել է Աքարը: