Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին

101

Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի է ունեցել «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան. նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասել են Կառավարություն: