Բրիտանիան սկսում է պատվաստումները Moderna-ով

100

Ապրիլի 7-ին Մեծ Բրիտանիան կսկսի պատվաստել քաղաքացիներին կորոնավիրուսային պատրաստուկով, որը մշակվել է ամերիկյան Moderna ընկերության կողմից: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկին:

«Ես ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք սկսել Moderna-ի պատվաստանյութի կիրառումը Արևմտյան Ուելսում», նախարարի խոսքերը մեջբերում է գործակալությունը: