Բրիտանական կարգավորիչը խորհուրդ է տվել շարունակել օգտագործել AstraZeneca-ի պատվաստանյութը

90

Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է շարունակեն բնակչությանը պատվաստել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութով՝ չնայած Եվրոպական դեղերի գործակալության (EMA) ներկայացուցչի հայտարարությանը: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության դեղերի և առողջապահական ապրանքնների վերահսկողության գործակալությանը:

Կարգավորողի հայտարարության համաձայն, բժշկական իշխանությունները «ուշադիր և մանրակրկիտ կուսումնասիրեն» «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման դեպքում «շատ հազվադեպ և յուրահատուկ թրոմբի մասին» տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, գործակալության ղեկավար Ջուն Ռեյնը բրիտանացիներին հորդորել է «հնարավորության դեպքում շարունակել պատվաստվել»: