Արթուր Վանեցյանը պետք է պատմի, ինչ հրամաններ է ստացել Փաշինյանից.Արա Վարդանյան

24

Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շատ մոտ է ցեղասպանություն բառն արատաբերելուն,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

Նա նկատեց, որ այդ մասին վկայող շատ ազդակներ կան։

«Բանն այն է, որ Թուրքիան տարածաշրջանում փորձում է ավելի շատ վերցնել իր վրա, քանի իրեն թույլ են տալիս։ Այժմ Թուրքիան շատ է հզորանում և փորձում է հեռանալ իր նախկին տերերից։ Իսկ նրա տերերը հիմա ցանկանում են Թուրքիային կարգի հրավիրել, և այդ գործընթացում ԱՄՆ նախագահը կարող է ճանաչել ցեղասպանությունը»,- շեշտեց Վարդանյանը, նշելով, որ շատ է ցանկանում, որպեսզի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ԱԱԾ նախկին ղեկավար՝ Արթուր Վանեցյանը ասուլիս հրավիրի և բացահայտի այն հրամանները, որոնք ստացել է Փաշինյանից։

«Վանեցյանն այն եզակի մարդկանցից է, որը գիտի շատ ավելին, քան բոլոր մյուս քաղաքացիները։ Իր կողմից տրամադրված տեղեկությունները կարող են շատ լուրջ դերակատարություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Քանի որ շատերը, որոնք որ սատարում են Փաշինյանին, Վանեցյանի հայտարարություններից հետո իրենց աչքերը կբացեն։ Ես կոչով կդիմեմ իրեն, որ հնարավորության դեպքում նա անի դա։ Նույնը կարող է անել նաև Վալերի Օսիպյանը։ Սպայի պատիվը պահանջում է, որ դուք արդար լինեք ձեր ժողովրդի նկատմամբ»,- նշեց Վարդանյանը։

Աղբյուր` Փաստինֆո