Այսօրվանից հետո բոլորը ստիպված են հարգանքով վերաբերվել փաստաբանական հաստատության և իրավաբանական մասնագիտության նկատմամբ․Ռուբեն Մելիքյան

43

ՄԵԿ ԱՅԼ ԱՍՊԵԿՏՈՎ

1997 թվականին դեռ մարդիկ իրար հետ ոչ թե ֆեյսբուքներում էին շփվում, այլ բակերում՝ սուրճի սեղանի շուրջ։

Ամառը ես պետք է որոշեի՝ ո՛ր չորս մասնագիտություններն եմ նշելու բուհական ընդունելության հայտում։ Մտքովս անցել էր 2-րդ կամ 3-րդ հայտով դիմել նաև իրավաբանական։ Բակում սուրճ խմելիս մեր շատ հարգարժան հարևաններից մեկը, Համալսարանի պրոֆեսոր, լսելով այդ գաղափարս, ասաց՝ «ա՛յ Ռուբեն ջան, ախր դա ի՞նչ մասնագիտություն է։ Մի քանի օրենք են անգիր անում, գալստուկները կապում են վզներին ու մարդկանց քերթում են»։ «Բայց փաստաբանները լավ էլ կարևոր գործ են անում, չէ՞», – առարկեցի ես՝ լատինամերիկյան սերիալների փաստաբաններին աչքիս տակ ունենալով։ «Տղա՛ ջան, փաստաբանները նույն փոստատարներն են, բայց նամակի փոխարեն փող են տանում-բերում՝ դատախազների ու դատավորների համար»։

Այդքանից հետո՝ իրավաբանական դիմելու թեթև ցանկությունս վերացավ։ Լավ է՝ հետո «վերաքննիչ դատարանը»՝ ի դեմս ընտանեկան ժողովի, միաձայն բեկանեց որոշումս, ու ես 2-րդ թե 3-րդ հայտով դիմեցի իրավաբանական։

Հետո շատ անսպասելիորեն ընդունվեցի հենց իրավաբանական՝ շատ ցածր միավորներով։ Այն էլ՝ անվճար։ Բայց մեր շատ հարգարժան հարևանի խոսքերը երկար տարիներ՝ ականջներիս մեջ էին…

Ինչու՞ այս պատմությունը հիշեցի։ Որովհետև այսօրվանից հետո բոլորը (նկատի ունեմ՝ «խոսքի կշիռ» ունեցող մարդկանց) ստիպված են հարգանքով վերաբերվել փաստաբանական հաստատության և իրավաբանական մասնագիտության նկատմամբ։

Եվ դրա համար՝ շնորհակալ եմ իմ գործընկերներ, փաստաբաններ Aram Vardevanyan-ին, Hayk Alumyan-ին, Արամ Օրբելյանին, Hovhannes Khudoyan-ին, Рубен Արամիչին (երկրորդ նախագահի պաշտպանական թիմ), Erik Aleksanyan-ին (Արմեն Գևորգյանի պաշտպան), Karen Mezhlumyan-ին (գեներալ Օհանյանի պաշտպան) և Mihran Mir Poghosyan-ին (գեներալ Խաչատուրովի պաշտպան):

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։