ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

55

🟢 ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Որպես հիմնավորում ԱՄՆ-ն մատնանշում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության՝ Թուրքիայի դեմ սահմանափակումները, որոնք ընդունվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում, կմտնեն ուժի մեջ ապրիլի 7-ից:
Վերհիշյալ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ նրանց բոլոր ակտիվներն այդ տարածքում կարգելափակվեն:

Բացի դրանից CAATSA օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

@combatanalytics
@combatanalytics_rus