ԱՀԿ-ն համարում է, որ կապը AstraZeneca-ի պատվաստանյութի և թրոմբոզի միջև ապացուցված չէ

68

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութի և թրոմբոզի կապը դեռ ապացուցված չէ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ ստանդարտների և նախնական որակավորման վարչության տնօրեն Ռոժերիո Պինտո դե Սա Գասպարը:

Նրա համաձայն, ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է Դեղերի եվրոպական գործակալության հետ և ակնկալում է համապատասխան հանձնաժողովի հանդիպման արդյունքները: «Այս պահին ռիսկերի և օգուտների վերլուծությունը ցույց է տալիս, որ օգուտները գերազանցում են ռիսկերը», ասել է Ռոջերիո Պինտո դե Սա Գասպարը: «Մենք տեսնում ենք թրոմբոցիտոպենիայի հազվագյուտ օրինակներ՝ զուգորդված թրոմբոզի հետ: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է կորոնավիրուսից մահացությունը: Այդ մասին քիչ է խոսվում, բայց դա պետք է հաշվի առնել»: