Ադրբեջանը քաղաքական, տեղեկատվական, ռազմական սադրանքների միջոցով փորձում է առաջ մղել, ամրապնդել իր այն մոտեցումը, թե Արցախի հարցը լուծված է.Տիգրան Աբրահամյան

121

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանը քաղաքական, տեղեկատվական, ռազմական սադրանքների միջոցով փորձում է առաջ մղել, ամրապնդել իր այն մոտեցումը, թե Արցախի հարցը լուծված է՝ միաժամանակ ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակին Արցախի ողջ տարածքում։

Սադրանքների բնույթը, ձևերը պարբերաբար փոփոխության է ենթարկվելու, սակայն Ադրբեջանի նպատակները մնալու են նույնը։

Թուրալգանջյալիևներն ու մնացածները, յուրաքանչյուրն իր գծի մեջ, անընդհատ փորձելու են «սղոցել» մեր նյարդերը, չափել մեր համբերությունը։

Մեզ ամենաշատը հիմա սառնասրտություն է պետք, որքան էլ դա մեր իրականության մեջ դժվար լինի։ Մեր յուրաքանչյուր քայլ, հայտարարություն պետք է լինի առավելագույնս հաշվարկված, դրանից շատ բան է կախված։