Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2021թ.

87

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2021թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր: Հատկանշական է, որ 2020թ.-ի ցուցակում տեղ էր զբաղեցրել միայն 3 հայ։ Այս տարի Forbes-ի միլիարդատերերի ցուցակում հայերի թիվն աճել է 6-ով, որոնցից 5-ն առաջին անգամ են ընդգրկվել ցուցակում, ևս մեկը վերադարձել է միլիարդատերերի ցուցակ։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.5 մլրդ դոլար, 2020թ.-ի համեմատ այն աճել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 859-րդ հորիզոնականը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2021թ․-ի ցուցակի 925-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար: 2020թ. համեմատ արձանագրվել է աճ 0.8 մլրդ դոլարով։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ դոլար՝ 986-րդ հորիզոնական։ Նա առաջին անգամ է հայտնվել ցուցակում, ինչը խանութների ցանցի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշման (IPO) հետևանք է։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1664-րդ հորիզոնականում է։

Նուբար Աֆեյանի կարողությունը նույնպես 1.9 մլրդ դոլար է, նա նույնպես ցուցակի 1664-րդ հորիզոնականում է։ Աֆեյանը ցուցակում հայտնվել է առաջին անգամ։

Միլիարդատերերի ցուցակ է վերադարձել Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը գնահատվել է 1.3 մլրդ դոլար։

Forbes-ի ցուցակի նորաթուխ հայ միլիարդատերերի շարքին են միացել նաև Ռուբեն Վարդանյանը, Ալբերտ Ավդոլյանը և Քիմ Քարդաշյանը, որոնց կարողությունները գնահատվել են մեկական միլիարդ դոլար։ Նրանք բոլորը զբաղեցնում են 2674-րդ հորիզոնականը։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 40 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 88 տարեկան։