AP. Բայդենը հայտարարելու է, որ մինչև ապրիլի 19-ը պատվաստանյութը բոլոր մեծահասակների համար հասանելի կլինի

104

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է արագացնել պատվաստանյութերի բաշխման գործընթացը և շուտով հայտարարել, որ պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր մեծահասակների համար մինչև ապրիլի 19-ը՝ նախապես սահմանված ամսաթվից գրեթե երկու շաբաթ առաջ (մայիսի 1): Այս մասին այսօր հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը:

ԱՄՆ-ն աստիճանաբար ընդլայնում է պատվաստանյութը ստանալու առաջնահերթ խմբերի ցանկը, որում նախկինում ընդգրկված էին տարեցներ, հատուկ կարևորության ոլորտների աշխատողներ ու բուժաշխատողներ: Այս կապակցությամբ Բայդենը մտադիր է մեծահասակների համար պատվաստանյութի ընդհանուր հասանելիության մասին հայտարարել մինչև ապրիլի 19-ը Վիրջինիա նահանգի պատվաստումների վայր իր այցի ընթացքում: