Քիչ առաջ իմացա, որ նախատեսվում է նոր՝ «Հարկ վճարողի օր» տոնական օր սահմանել. խոսքեր չունեմ. Ավետիք Իշխանյան

76

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում, օրացուցային բոլոր օրերը տոնական կլինեն, իսկ ամենատոնակական օրը կլինի նոյեմբերի 9-ը, որպես «Հպարտ պարտվողի օր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Քիչ առաջ իմացա, որ նախատեսվում է նոր՝ «Հարկ վճարողի օր» տոնական օր սահմանել։ Հրաշալի է, խոսքեր չունեմ ասելու։ Հուսամ, որ սա առաջին, ներեցեք՝ երկրորդ, բայց ոչ վերջին «իմ քայլն» է։

Առաջինը՝ «Քաղաքացու օր» հրաշք, խորովածային բուրմունքով օրն էր։ Հաջորդ՝ երրորդ տոնական օրը կլինի «Աղբ նետողի օրը», նվիրված այն քաղաքացիներին, ովքեր աղբը նետում են ոչ թե փողոցում, այլ աղբարկղում։ Չորրորդ տոնական օրը պետք է հայտարարել, որպես «Զուգարան գնացողի» օր։

Այն նվիրված կլինի այն քաղաքացիներին, ովքեր իրենց պետքերն անում են զուգարաններում, այլ ոչ փողոցներում, բակերում, ավտոտնակների արանքներում, մուտքերում։Հինգերորդ տոնական օրը, կարծում եմ, առավել քան արդիական է՝ «Սեռական հարաբերություններ ունեցողի օր», որն էլ նվիրված կլինի տանը, անկողնում, այլ ոչ փողոցում, այգում սեռական կարիքները հոգացողներին։

Ինչպես տեսնում եք ցանկը վերջնական չէ և շուտով, Հայաստանում, օրացուցային բոլոր օրերը տոնական կլինեն, իսկ ամենատոնակական օրը կլինի նոյեմբերի 9-ը, որպես «Հպարտ պարտվողի օր»»,- գրել է նա։