Ստարշե Էդդի․ «Ռոբերտ Քոչարյանն ասաց այն, ինչն ակներև է»․․․

87

Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը չի կարող գոհացնել կողմերին: Ադրբեջանին հարկավոր է վերջնականապես կոտրված Հայաստանը, այսինքն՝ խաղաղապահների դուրսբերում և  արտատարածքային տրանսպորտային միջանցք, հայկական բանակի ոչնչացում (այսինքն, այն «արհեստավարժ» փոքրիկ բանակի, որն ընդունակ չէ պաշտպանել նույնիսկ Երևանը, որի մասին խոսում են Փաշինյանն ու իր սիրականները):

Հայաստանը, սակայն, չի կարող համակերպվել Ղարաբաղյան հակամարտության աշնանային ավարտի արդյունքների հետ։ Ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանում ամբողջությամբ բարեփոխվեն հասարակությունն ու բանակը և սպասել հնարավորությունների պատուհանի:

Փաշինյանի ողջ ռազմավարությունը հիմնված է թուրքական պայմանների կատարման վրա, բայց փոխարենը առաջարկվում է փոքր ու թույլ Հայաստան, որը նույնիսկ չի մտածի ռևանշիզմի մասին: Նա ընտրողներին առաջարկում է խաղաղություն և Թուրքիայից կիսանկախ գոյություն:

Այս առումով հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է պետք հենց հայերին: Բևեռները հստակ ձևավորված են: Փաշինյանից ավելի վատ նախկինների մասին բոլոր շաղակրատությունները՝ սեփական վախը թաքցնելու փորձ են»:

  Ռուս արևելագետ. «Լսեք, ամենևին էլ փաստ չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է կռվել թուրքերի դեմ: Կարծում եմ, որ նրանք ավելի շուտ ուզում են աշխուժացնել բիզնեսը և ուղղակի հաճույք ստանալ կյանքից: Եվ հանկարծ հայտնվում է Քոչարյանը իր ճիգերով՝ երկրի մոբիլիզացիա, վերակառուցում։ Դե, վե՛րջ տվեք։ Ամեն ինչ լա՛վ է։ Պանդոկները լի են մարդկանցով, արևն է շողում, ծառերն են ծաղկում։ Երկրում տիրող իրական տրամադրությունները հասկանալու համար, թե ինչ ազդեցություն է ունեցել  հայկական մտածելակերպի վրա դրամաշնորհային կառույցների բազմամյա գործունեությունը, պետք է անցկացնել ճշմարիտ հետազոտություն:

Եվ ո՛չ թե ռեստորաններում՝ ընկերների շրջապահում, այլ ամբողջ երկրում: Այստեղ երեք միլիոն հայ կա, հինգ միլիոն կարծիք»:

Թարգմ․՝ Զ․Մ․