Ռուսաստանում դեռևս չի նախատեսվում պատվաստել միգրանտներին

155

Հունվարի 18-ին Ռուսաստանի տարածաշրջաններերում սկսվեցին 18 տարեկանից բարձր չափահաս բնակչության զանգվածային պատվաստումները: Միգրանտներին պատվաստելու ծրագրեր երկրում դեռ չկան: Այժմ միայն ռուսաստանցիներն են պատվաստվում, լրագրողներին ասել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

«Այս պահի դրությամբ Ռուսաստանի տարածքում իրականացվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատվաստում», ասել են շտաբից՝ պատասխանելով միգրանտների պատվաստումների վերաբերյալ հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: