Նիգերիայում ավելի քան 1800 բանտարկյալ է փախուստի դիմել

55

Նիգերիայի հարավ-արեւելյան Օվերի քաղաքում գնդացիրներով, նռնակներով, պայթուցիկ նյութերով ու դանակներով զինված ապստամբները հարձակվել են բանտերից մեկի վրա, պայթեցրել կալանավայրի վարչական շենքն ու ավելի քան 1800 բանտարկյալի ազատ արձակել:

«ԲիԲիՍի»-ն հաղորդում է, որ ընդամենը 35 կալանավոր է հրաժարվել փախչել, 6-ն էլ մտափոխվել ու հետ են վերադարձել: Նիգերիայի ոստիկանությունը հայտարարել է, որ բանտի վրա, ամենայն հավանականությամբ, գրոհել են «Բիաֆրայի բնիկ ժողովուրդները» անջատական խմբավորման անդամները:

Այդ երկրի նախագահն էլ հարձակումն «անախիստների կողմից իրականացված ահաբեկչական գործողություն» է որակել ու հրահանգել անվտանգության ուժերին բռնել զինյալներին ու փախուստի դիմած կալանավորներին: