Ձեզ թվում էր, դուք Նախագահին, գեներալներին ու Արմեն Գևորգյանին էիք դատու՞մ. Արա Վարդանյան

187

Ես ուրախ չեմ։ Ուրախ չեմ, քանզի մոտ 3 տարի պահանջվեց արդարության վերականգնման համար։: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Ձեզ թվում էր, դուք Նախագահին, գեներալներին ու Արմեն Գևորգյանին էիք դատու՞մ։

Ոչ. դուք ձեր իսկ դատավճիռն էիք գրում։ Բոլորդ էլ պատասխան եք տալու այս շինծու քրեական խզբզանքի համար։

Ես ուրախ չեմ։ Ուրախ չեմ, քանզի մոտ 3 տարի պահանջվեց արդարության վերականգնման համար։

Բայց ես անձնապես կհամարեմ արդարությունն ամբողջությամբ վերականգնված, երբ բոլոր պատասխանատուներին կտեսնեմ դատարանում մեղադրյալների աթոռներին նստած։

Այ այդ ժամանակ սիրտս կփառավորվի…»,- գրել է Վարդանյանը: