Հակառակորդի զինվորները դուրս են եկել Շուշի-Ստեփանակերտ մայրուղի, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում է

96

Ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ:

Ինչպես հայտնում է Wargonzo Telegram-ալիքը, ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել: