Կրեմլը հաստատեց, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

91

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը և Հայաստանի երկրորդ նախագահը զրույց են ունեցել:

«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և իրենք բավականին հաճախ են շփվում»:

Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի զրույցը տևել է շուրջ մեկ ժամ, այն անցկացվել է առցանց՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:

Թարգմ․՝ Զ․Մ․