«Կիևը ոչ միայն օգտագործել է հրեաների լուսանկարներ, այլև որոշել է սյուժեին լեհ զինվորներով նյութեր ավելացնել»

123

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է պատմական ֆեյքների տարածմանը՝ հովանավորելով մի հասարակական կազմակերպության, որն իր ռեսուրսների վրա տեղադրել էր Ղրիմի մասին պատմական ֆիլմ ՝ օգտագործելով կեղծ լուսանկարներ: Այս հայտարարություննը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արել է իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքերով, Ղրիմի պատմության մասին տեսանյութում, որը հրապարակել է Kyiv Post անգլալեզու թերթը, ի թիվս այլ բաների, եղել են հատվածներ, որոնք չեն առնչվում թերակղզու պատմությանը, որտեղ նացիստները հրեական գետտոյի բանտարկյալներին Լեհաստան են ուղարկում մահվան ճամբար։

«Այս անգամ ֆեյքը գտավ ավելի քան կարևոր կառույցների՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և Ամերիկյան Ատլանտյան խորհուրդ կենտրոնի աջակցույթունը», ասել է Զախարովան:

«Կիևը ոչ միայն օգտագործել է հրեաների լուսանկարներ, այլև որոշել է սյուժեին նյութեր ավելացնել … լեհ զինվորներով», եզրափակել է նա: