Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է

51

Այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և  66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:

Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Այս պահին ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչում դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը կարծես թե վատացել է:  Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրված վիճակում: 

ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել: