Իրանը սկսել է փորձարկել բարելավված IR-9 ցենտրիֆուգները

171

Իրանցի մասնագետները սկսել են փորձարկել նոր, բարելավված IR-9 ուրանի հարստացման ցենտրիֆուգներ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Հարստացման ոլորտում մեր ձեռքբերումներից մեկը 50 ЕРР հզորությամբ IR-9 ցենտրիֆուգների փորձարկումն էր (իզոտոպների տարանջատման միավոր, ցենտրիֆուգի հզորության ցուցիչներից մեկը)», մեջբերում է նրան ISNA գործակալությունը: