Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հանձնաժողով են ստեղծում

66

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հանձնաժողով են ստեղծում: Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ այս հարցն արտացոլված է «Թուրքիայի կառավարության և Ադրբեջանի կառավարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում:

Հանձնաժողովը կազմված կլինի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության խորհրդի և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության անդամներից: Համատեղ հանձնաժողովի խնդիրն է իրականացնել վերոհիշյալ համաձայնագրի կետերը: