«Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»․Վարդան Ոսկանյան

86

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թվում է, թե ստի և կեղծիքի քարոզիչներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կորցնի դիմադրողականությունը և, ըստ էության, հանձնվի էրդողանական Թուրքիայի «ողորմածությանը», բայց «տարօրինակորեն» ստացվում է խիստ ազդու հասարակական պատասխան «թուրքն իմ թշնամին է» բանաձևմամբ։

Ծայրահե՞ղ է այս ձևակերպումը։ Այո՛, իհարկե, միգուցե նույնիսկ չափազանց ծայրահեղ։ Սակայն այն, պատկերավոր ասած, Հայաստանի օրգանիզմի իմունային համակարգի արձագանքն է այն խաթարել ցանկացող քարոզչական վարակին և ցուցիչ, որ համակարգը գործում է՝ ի հեճուկս այն քայքայել ձգտողների։

Սա իր հերթին վառ է պահում հավատն առ այն, որ օրգանիզմը թեև արհեստականորեն ախտահարված, բայց այսուհանդերձ կենսունակ է, և «Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»։