Թուրքիան հաստատել է իր պատրաստակամությունը վերսկսել երկխոսությունը ԵՄ-ի հետ

270

Թուրքիայի ղեկավարությունը հաստատել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Եվրոմիության հետ կառուցողական համագործակցությունը վերսկսելու պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Միջոցառումը հեռարձակել է Եվրոհանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Թուրքիան ցույց է տվել ԵՄ-ի հետ կառուցողական երկխոսության և գործընկերության ձգտում», ասել է ֆոն դեր Լայենը և նշել, որ մոտ ժամանակներս Եվրոհանձնաժողովը առաջարկներ կներկայացնի տնտեսության, առողջապահության, կլիմայի, միգրացիայի և վիզաների ոլորտում համագործակցության զարգացման համար, ինչպես նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում: