Ես այսօր կպատմեմ, թե ինչու եմ խորշում, գարշում Նիկոլ Փաշինյանից, ինչու եմ ասում՝ սատկի, պրծնենք. Հրանտ Բագրատյան

103

Ես ուզում եմ ձեզ պատմել իմ պատմությունը, թե ինչի եմ խորշում, գարշում Նիկոլ Փաշինյանից, ինչու եմ ամեն օր ասում, որ սատկի, պրծնենք: Ի վերջո խորհրդարանում կողքս նստած էր ու 5 տարի հետը չէի խոսում: Այս մասին Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը հայտարարեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ մենք շանս ենք ունեցել պատերազմում չպարտվելու, Փաշինյանին հենց առաջին օրն ասվել էր, որ պայթեցնի Սարսանգը, վերացնի Մարտակերտի ռազմաճակատը, հեղեղ էր լինելու, ինչից հետո հայկական զորքերը տեղափոխվելու էին հարավային ճակատ. «Թշնամին նախ փորձում էր բռոնե տեխնիկայով գալ, այդ 10-րդ օրն ինտենսիվացրեց ԱԹՍ-ները, հրետանին: Մենք իրեն ասում էինք Իսկանդերով խփի նավթամուղին, իսկ ինքը խփում էր Գյանջայի 5 հարկանի շենքերին: Ինչու դա արեց, դա մեզ պետք չէր»:

Բագրատյանը նշեց, որ Փաշինյանը որևէ բան չարեց, մատը մատին չխփեց: