ԵՄ կարգավորիչը հաստատեց AstraZeneca-ի պատվաստանյութի և թրոմբոզի կապը

135

Եվրոպական դեղերի գործակալության (EMA) ներկայացուցիչը հաստատել է AstraZeneca-ի պատվաստանյութի և թրոմբոզի միջև կապը, հայտնում է Le Figaro-ն ՝ վկայակոչելով գործակալության խոսնակ Մարկո Կավալերիին:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ ակնհայտորեն կա [թրոմբոզի] կապ պատվաստանյութերի հետ: Մենք դեռևս չգիտենք, թե ինչն է առաջացնում այդ ռեակցիան։ <…> Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում մենք կասենք, որ կապը գոյություն ունի, բայց դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենում», ասել է Կավալերին Il Messaggero թերթին տված հարցազրույցում: