ԱՄՆ-ն կվերացնի ՌԴ տարածքի վրա դիտորդական թռիչքներ իրականացրած ինքնաթիռները

150

ԱՄՆ-ում OC-135B ինքնաթիռները, որոնք «Բաց երկնքի մասին պայմանագրի» շրջանակներում Ռուսաստանի տարածքի վրա դիտորդական թռիչքներ են իրականացրել, կվերացվեն:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոսնակի համաձայն, այդ ինքնաթիռներն այլևս անհրաժեշտ չեն: Մի քանի ամսվա ընթացքում դրանք կուղարկվեն Արիզոնայի օդային աղբանոց:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Նեբրասկայից հանրապետական ​​Դոն Բեյքոնի կարծիքով, այդ որոշումը փակում է համաձայնագրին Միացյալ Նահանգների վերադառնալու հնարավորությունը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության խորհուրդը այդ կապակցությամբ ասել է, որ համայնագրին Վաշինգտոնի հնարավոր վերադարձի մասին որոշումը կկայացվի «անհրաժեշտ ժամանակին», և դա կապված չէ հնացած ինքնաթիռների հետ կապված գործողությունների հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը։