ԱՄՆ-ն բեկումնային արդյունք չի ակնկալում Վիեննայի բանակցություններում

138

ԱՄՆ վարչակազմը հույս չունի, որ բեկումնային արդյունք կլինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին առնչվող առաջիկա Վիեննայի բանակցություններում, ծրագիր, որը նախատեսված է լուծել Իրանի միջուկային մշակումների հետ կապված ճգնաժամը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Մենք չենք թերագնահատում առաջիկա մարտահրավերների մասշտաբները: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Մենք անհապաղ բեկում չենք ակնկալում: Մենք լիովին սպասում ենք, որ այդ քննարկումները դժվար կլինեն», ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Վիեննայի առաջիկա հանդիպումները:

Նա հաստատել է, որ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին ուղևորվում է Վիեննա՝ մասնակցելու երեքշաբթի մեկնարկող այդ խորհրդակցություններին: Այնուամենայնիվ, Վիեննայում ԱՄՆ և Իրանի միջև ուղղակի բանակցություններ չեն նախատեսվում, նշել է Փրայսը: