Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա

93

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Կապանից Երևան գնացող մեքենայի հետ։

«Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասաց Փարսյանը։