Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի խորհրդարանի ընտրություններին՝ երկու կուսակցությունների դաշինքով

95

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կուսակցությունների դաշինքով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հունիսի 20-ին: Այս մասին նա ասել է երկուշաբթի՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, որը կցուցադրվի այս երեկո։

«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար, ամենայն հավանականությամբ, կլինի երկու կուսակցություն»,- ասել է Քոչարյանը, բայց չի նշել, թե որ կուսակցությունները կստեղծեն դաշինքը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:

yerkir.am