«Սպուտնիկ V»-ն չի ազդում մարդու գենոմի վրա

124

«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը չի ազդում մարդու գենոմի և գենետիկ ժառանգության վրա: Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նա բացատրել է, որ մարդու գենոմի վրա կարող են ազդել այն բաները, որոնք ունակ են ինտեգրվել դրան կամ ինչ-որ կերպ ազդել ԴՆԹ-ի կառուցվածքի վրա: Խոսքը օրգանիզմում բազմացող պատրաստուկների մասին է: Կորոնավիրուսի պատվաստանյութը դրանցից չէ:

«Հետևաբար «Սպուտնիկ V»-ն ոչ մի կերպ չի կարող ազդել ո՛չ նուկլեինաթթվի, ո՛չ ժառանգականության, ո՛չ էլ որևէ այլ բանի վրա, որը կապված է մեր ժառանգական նյութի փոփոխության հետ», մեջբերում է մասնագետին ՌԻԱ գործակալությունը: