Սպուտնիկ Լայթ-ը կարող է կիսով չափ կրճատել COVID-19-ով վարակվելու վտանգը

64

ՌԴ Գամալեյա ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը խոսել է Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի առանձնահատկությունների մասին: Նրա խոսքերով, այն կիսով չափ նվազեցնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը:

«Եթե ​​«Լայթ» տարբերակը, որը Սպուտնիկ V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է, օգտագործվի առանձին՝ առանց երկրորդ ներարկման, ապա դա հնարավորություն կտա 50 տոկոսով կամ նույնիսկ 60 տոկոսով նվազեցնել վարակման ռիսկը», ասել է նա Ռոսիա հեռուստաալիքի եթերում:

Փորձագետը հավելել է, որ այս պատվաստանյութի օգտագործումը կօգնի թեթևացնել հիվանդանոցների բեռնվածությունը:

Սպուտնիկ Լայթ-ը Սպուտնիկ V պատվաստանյութի մի տարբերակ է, որի դեպքում մի քանի շաբաթ ընդմիջումով երկու պատվաստումների փոխարեն կատարվում է միայն մեկ ներարկում, որը պարունակում է համակցված շիճուկ: Դա պակաս արդյունավետ է, բայց նույնպես առաջացնում է օրգանիզմնի իմունային պատասխան։