Սկսվել են Զելենսկու և Բայդենի հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները

98

Ուկրաինացի դիվանագետներն ու նախագահի աշխատակազմը սկսել են աշխատել նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովան:

Նա նշել է, որ երկու նախագահների անձնական հանդիպման անցկացումը կախված է ոչ միայն քաղաքական կամքից և աշխատանքային գրաֆիկներից, այլև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, հաղորդում է news.ru-ն:

Ավելի վաղ Ջո Բայդենը վստահեցրել էր Զելենսկուն, որ «Դոնբասում և Ղրիմում ռուսական ագրեսիայի պայմաններում» ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ուկրաինացիներին: