Ու դու հանդուրժես ․․․Հայկ Մարտիրոսյան

63

Գան քո տուն, քո տունը խլեն, քո կնոջն ու դուստրերին բռնաբարեն, քո որդիներին մորթեն, մյուս որդիներիդ ստրկության ու տաժանքի տանեն, քեզ ծաղրեն, ստորացնեն ու հայտնեն քո վերջնական մահապատժի սցենարը և դու, այո դու´ վեր կենաս ու հանդուրժես, որ քո տանն ապրող քո ներքին թշնամին ասում է, որ քեզ հետ այդ ամենն անողի հետ հարաբերություններ նորմալացնելու, նրան լիովին տրվելու ժամանակն է: Որ այդ արված ամենը լավ հնարավորություն է խնդիրները «լուծելու» համար, որ ժամանակն է այդ ամենն անողին այդ ամենն անելուց հետո այլևս թշնամի չհամարելու:

Ու քարոզ անի նրա հետ մերձենալու մասին:

Ու դու հանդուրժես:

Ու դու հանդուրժես:

Ու դու հանդուրժես …

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։