«Ո՞ր քաղաքացու տոնն է․ Էն քաղաքացու ում հայրենիքն եք վաճառե՞լ, այ քաղաքական մարմնավաճառներ, թե՞ Էն քաղաքացու, ով ղարաբաղցուն թուրք է անվանում»․ Տիգրան Վարդանյան

81

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Թե բա քաղաքացու տոնն է:

Ո՞ր քաղաքացու տոնն ա: Էն, որ Եռաբլուրում իր երեխայի գերեզմանի կողքը` ցավը սրտում կուչ է եկե՞լ: Էն քաղաքացու, ով կարոտը սրտում սպասում է իր տղայի վերադարձին գերությունի՞ց, թե՞ էն անօգնական քաղաքացու տոնն է, ով էլ դուռ չի մնացել, որ թակի` միայն թե ասեն իր երեխան ու՞ր է:

Ու՞մ տոնն է: Էն քաղաքացու, ով ղարաբաղցուն թուրք է անվանու՞մ, թե՞ ֆեյքերի ետևում կանգնած քաղաքացու տոնն է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հայհոյեն զոհված զինվորի ծնողներին, որովհետև վիձիծե լի, վերջիններս նիկոլին են քննադատել: Էն քաղաքացու, ով թուրքերին և ադրբեջանցիներին հարևանի աչքով է սկսել նայե՞լ: Էն քաղաքացու, ով հացին կակայա ասու՞մ: Էն քաղաքացու, ով անտուն ա մնացե՞լ: Էն քաղաքացու, ում եկեղեցիներն ու գերեզմաններն են պղծում և քանդում ձեր իսկ պատճառո՞վ:

Ու՞մ տոնն է: Էն քաղաքացու, ում վրա թշնամի երկրի ղեկավարն է հոխորտում, իսկ դուք տուզիկի նման լռու՞մ եք, այ նազարներ: Էն քաղաքացու ում հայրենիքն եք վաճառե՞լ, այ քաղաքական մարմնավաճառներ: Էս, միայն ձեր տոնն ա, ձեր նման թուրքերի տոնն ա, բայց ոչ արժանապատիվ հայի»: