Շուտով թուրքերե՞ն.Ավետիք Իշխանյան

51

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շուտով թուրքերե՞ն․․․

Ազգային Ժողովի նիստերին, ելույթներին, «քննարկումներին» չեմ հետևում. ջղերս չեն դիմանա։

Վերջերս իմացա, որ մեր «ընտրյալ, առաջադեմ» պատագամավորներն արդեն առնվազն երեք անգամ ԱԺ ամբիոնից ելույթ են ունեցել անգլերեն․․․ և բացատրել, «որ միջազգային հանրությունն իմանա»։

Իսկապես, ցնցող հայտնագործություն և «երկաթյա տրամաբանություն»։

Կեցցե՛ք․․․Եվ քանի որ, այժմ էլ իշխանությունը սողում է դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության, այն է՝ հպատակության, խորհուրդ կտամ պատգամավորներ Լենա Աղազարյանին և Հովիկ Նազարյանին, իրենց թրքահաճո «մտքերն» ԱԺ ամբիոնից ասեն թուրքերեն, որ թուրք-ադրբեջանական հանրությունն իմանա»: