ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

79

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել Է ՆԱՏՕ-ի գործունեությունը դաշինքի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են ավելանալ և աճել են 7,4 տոկոսով։ Միության այդպիսի քաղաքականությունը հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ից Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

«72 տարի առաջ այսօր «խաղաղություն պահպանելու» նպատակով ստեղծվեց ՆԱՏՕ-ն: Այսօր կազմակերպությանն են վերագրվում Հարավսլավիայի ռմբակոծումը, ներխուժումն Իրաք, գործողությունները, որոնք խավարի մեջ են ընկղմել Լիբիան: 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն աճել են 7,4 տոկոսով: Ահա այդպիսի «խաղաղության պահպանում»,- նշված է ՌԴ ԱԳՆ–ի Twitter–ի էջում։