Նաթանյահուն ժամանել է Երուսաղեմի շրջանային դատարան

150

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ժամանել է Երուսաղեմի շրջանային դատարան, որը վերսկսում է երեք գործերի լսումները։ Նա մեղադրվում է չարաշահումների և կոռուպցիայի մեջ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պետական ​​Kan ռադիոն:

Երկուշաբթի օրը նախատեսված է հանրային մեղադրող Լիաթ Բեն-Արիի ելույթը, որից հետո դատարանը կսկսի լսել վկաներին: Նաթանյահուն ավելի վաղ բազմիցս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: