Հռոմի Պապը Սուրբ Հարության տոնի առթիվ իր ամենամյա ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին

62

Հռոմի Պապը Սուրբ Հարության տոնի առթիվ իր ամենամյա ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը ֆեսբուքյան էջից.

«Ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերևարվածների մասին՝ ընդգծելով․


«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային»,- ասված է Դեսպանության ֆեյսբուքյան էջում։