Հնդկաստանում զինյալների հետ բախման ժամանակ 22 ուժային է սպանվել

63

Հնդկաստանի Չհաթիսգարխ նահանգում շաբաթ օրը ՝ ապրիլի 3-ին, մաոիստական զինյալ խմբավորման հետ բախման ընթացքում սպանվել է առնվազն 22 անվտանգության աշխատակից, 31 մարդ վիրավորվել է:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Մաոիստներին որոնելու գործողության ընթացքում տեղի է ունեցել զինված բախում, որին մասնակցել է ավելի քան 2000 հատուկ ջոկատային : Նշվում է, որ մաոիստները զգալի կորուստներ ունեն:

Մաոիստական շարժումը, քարոզելով մաոիզմի և մարքսիզմ-լենինիզմի իր սեփական տարբերակը, Հնդկաստանում սկիզբ է առել 1960-ականներին: Ծայրահեղականները թաքնվում են ջունգլիներում և ժամանակ առ ժամանակ հարձակվում են գյուղերի, պաշտոնատար անձանց և ոստիկանության վրա: