Հաքերները Facebook-ի կես մլրդ օգտատերերի տվյալներ են գողացել՝ ներառյալ Ցուկերբերգինը

119

Hudson Rock ընկերության անվտանգության փորձագետները հաքերների ֆորումներից մեկում 106 երկրների 533 միլիոն ֆեյսբուքյան օգտատերերի տվյալներ են գտել: Տվյալների բազան պարունակում է հեռախոսահամարներ, օգտատերերի անուններ ծննդյան ամսաթվերի հետ միասին, ինչպես նաև սոցիալական ցանցի եզակի իդենտիֆիկատորներ: Որոշ դեպքերում տրամադրվում են էլ. փոստի հասցեներ:

Տվյալների բազայում ամենաշատը հետևյալ երկրների օգտատերերի տվյալներն են․ Եգիպտոս (44 միլիոն), երկրորդ տեղ՝ Թունիս (39 միլիոն), երրորդ՝ Իտալիա (32 միլիոն), հաջորդում են ԱՄՆ-ն (32 միլիոն), Սաուդյան Արաբիան (28 միլիոն), Մարոկկոն, Ֆրանսիան և Թուրքիան (յուրաքանչյուրը 19 միլիոն), ինչպես նաև Իրանը (17 միլիոն), Մեքսիկան (13 միլիոն), Մեծ Բրիտանիան (11,5 միլիոն) և Ռուսաստանը (գրեթե 10 միլիոն):

«533 միլիոն Facebook օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված զավեշտն այն է, որ, ցավոք, Մարկ Ցուկերբերգի տվյալները նրանց մեջ են», հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով անվտանգության փորձագետ Դեյվ Ուոլքերին։