Հայաստանում կկայանա կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար. Mediamax.am

84

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կկրի Our Game անվանումը։ 

Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի եւ Հորդանանի հավաքականները։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Երեւանում եւ Չարենցավանում։ 

Խաղերը կմեկնարկեն ապրիլի 7-ին ու կավարտվեն ապրիլի 12-ին: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, հանդիպումների մուտքն ազատ է։