Լիլի՛թ, քո ու քո թիմակիցների թրքասիրությունը և թրքամետ զառանցանքներն Անկարայում և Բաքվում դիտվում են որպես անիքնասիրության և թուլության նշան. Համբարյանը՝ Մակունցին

104

Մակունցը “կամասուտրան” ձեռքը վազում է թուրքերի հետևից,- ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«ԱԺ-ում ուսապարկ քայլիստ-քայլիստուհիների առաջնորդուհի «ռեդիկյուլ» Մակունցն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին հայտարարել է. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, կամ եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»…

Լիլի՛թ,մի կեղծի. ոչ թե մինչև վերջերս է ցույց տվել իր թշնամանքը հայերի նկատմամբ, այլ հիմա էլ է ցույց տալիս…

Բայց ավելի զզվելի է, երբ այդ ամենն իմացող մարդն, ի դեմս Մակունցի, բացահայտ ակնարկներ է անում թուրքերին՝ հասկացնելով, որ եթե Անկարան մի փոքր փոխի իր հակահայկական հռետորաբանությունը, ապա իրենց ավելի հեշտ կլինի հայաստանյան հասարակությանը հիմարացնել և համոզել, որ կարելի է թուրքերի հետ ընկերություն անել…

Իր այս քայլերով «ռեդիկյուլ» Մակունցը բացահայտ նվաստացնում է Հայաստանը և հայությանը…

Լիլի՛թ, քո ու քո թիմակիցների թրքասիրությունը և թրքամետ զառանցանքներն Անկարայում և Բաքվում դիտվում են որպես անիքնասիրության և թուլության նշան, որից թուքերն էլ ավելի են լկտիանում…

Որքան ուզում են քայլիստները և նրնաց սատարող որոշ գործիք-գործիչները թրքամետ զառանցանքներով հանդես գան, միևնույն է թուրքերն առաջնորդվում են՝ «Չկա հայ, չկա հայկական հարց» քաղաքականությամբ…

Մակու՛նց, որքան ուզում ես “կամասուտրան” ձեռքդ վազի թուրքերի հետևից, միևնույն է նրանք քո պեսին էլ են «գյուլլելու»…»,- գրել է Համբարյանը: