Իրանում ձերբակալել են Իսրայելի համար աշխատող ենթադրյալ լրտեսի

112

Իրանի իշխանությունները ձերբակալել են ենթադրյալ լրտեսի, ով կասկածվում է Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է IRIB կորպորացիան՝ վկայակոչելով երկրի Տեղեկատվության նախարարությանը:

Կասկածյալը ձերբակալվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջանի նահանգում: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ նահանգում ձերբակալվել են ևս մի քանի անձինք, ովքեր համագործակցել են արտաքին հետախուզական ծառայությունների հետ: Չի նշվում, թե որ երկրների մասին է խոսքը:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկրում Իսրայելի կողմից հետախուզական գործունեություն իրականացնելու փորձերի, ինչպես նաև իսլամական հանրապետությունում տեղի ունեցած մի շարք քաղաքական սպանություններին այդ պետության մասնակցության մասին: